Փրկարար ծառայությունն ապրիլի 1-ին, ժամը 18.46-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1940 թ. ծնված Վ. Ա.-ի դին: