Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապրիլի 1-ին, ժամը 15.30-ին, Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 2/Ա շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Գագիկ Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս խոստովանել է, որ մարտի 4-ին թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի աղջկա պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 60.000 դրամ եւ պլաստիկ բանկային քարտեր:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 25-ամյա Օֆելյա Ն.-ն է, որը ապրիլի 1-ին, ժամը 17.00-ին, հաղորդում է տվել, որ իր պայուսակից գողացել են դրամապանակը` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: