ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում ապրիլի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:
Ժայռաբեկորները ճանապարհի երթեւեկությունը դարձրել են դժվարանցանելի:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում՝ ճանապարհից քարերի մաքրման եւ բնականոն երթեւեկության վերականգնման ուղղությամբ:





























