Ապրիլի 1-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Գարդմանի, Ազատամարտիկների եւ Սեպտեմբերի 21-ի փողոցների խաչմերուկում «Նիսան Պրիմերա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոկայարանի պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: