Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարան դուռը. ներսում հայտնաբերվել է 52-ամյա Ս. Յ.-ի դին:





























