Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հաղթանակ կամրջից ցած է նետվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, կամրջի տակ ոստիկանները հայտնաբերել են 30-35 տարեկան երիտասարդ տղայի դի: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանները Իսակովի պողոտայի վերջնամասում նկատել են, որ քաղաքացին վազելով իրեն ցած է նետել կամրջից, սակայն նրանք չեն կարողացել կանխել ինքնասպանությունը, քանի որ այդ ամենը վայրկյաններ է տեւել:

Կամրջի մոտ բնակվողները ֆոտոլրագրողին ասում էին, որ ծառայություն կատարող նույն ոստիկանները մեկ տասնյակից ավելի մարդկանց են փրկել, սակայն այսօր չեն կարողացել, քանի որ վայրկյաններ է տեւել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։