Հարկային ստուգումները սահմանված են օրենքով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական գործարարների նկատմամբ կիրառվող տուգանքներին։
«Բնականոն գործընթաց է, զարմանալու որեւէ բան չեմ տեսնում, պարզապես փորձում ենք այլ տիպի եզրակացություններ անել։ Հարկային մարմինը միշտ էլ այդ ստուգումները կատարել է եւ շարունակում է կատարել։ Երբեւիցե որեւէ գործարար հարց չի բարձրացրել, որ ինքը իշխող կուսակցությունից է, կամ կուսակցությունից չէ, եւ պետք է արտոնություններ ստանա, կամ չստանա։ Բոլոր ձեռնարկություններն էլ ժամանակ առ ժամանակ ստուգումների են ենթարկվում եւ լինում են հետեւանքներ կամ չեն լինում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։
Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներից տուգանվել են Աշոտ Աղաբաբյանը եւ Հակոբ Հակոբյանը, իսկ Գարեգին Նուշիկյանը հայտնվել է ռիսկային գոտում։




























