Հանրապետություն փողոցում գտնվող «Տաշիր Պիցցայում» այսօր՝ ապրիլի 3-ի կեսգիշերին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Վիճաբանություն է տեղի ունեցել աշխատակցի եւ հաճախորդի միջեւ, որը շարունակվել է դրսում` վերածվելով քաշքշուկի:
NEWS.am-ի տեղեկություններով՝ նրանք հարվածներ են միմյանց հասցրել: Ըստ ականատեսների՝ աշխատակիցը եղել է պիցցերիայի մենեջերը:
Տուժող կողմը միջադեպի մասին հայտնել է իրավապահներին, հետաքննություն է կատարվում:
Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, NEWS.am-ը փորձել էր ճշտել ոստիկանությունից, որտեղից միայն հաստատել են, որ «Տաշիր Պիցցայի» մոտ միջադեպ է տեղի ունեցել: Այլ մանրամասներ հայտնի չեն:





























