Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 3-ին, ժամը 06.37-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան տեղացող ձյան պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Մ7 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Վանաձոր հատվածի մոտ 20-րդ կմ-ում ` Լուսաղբյուր գյուղի մոտ:





























