Ոստիկանության Թումանյանի եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների ծառայողները ապրիլի 2-ին, ժամը 20.00-ին, օդանավակայանում հայտնաբերել են «Մոսկվա-Երեւան» չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 26-ամյա Արմեն Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս 2012 թ. հունիսի 1-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով: