Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 2-ին, ժամը 12.35-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի 22/Ա շենքից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արթուր Թ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի մեղադրանքով:





























