Ապրիլի 2-ին, ժամը 09.00-ին, Չարենցավան-Ֆանտան ճանապարհին՝ «Գանգրահեր տղայի» հուշարձանի մոտ, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե պատնեշի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: