Ապրիլի 2-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Բաբաջանյան փողոցի 4/12 հասցեում գտնվող խանութի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 41-ամյա Հարություն Զ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա ժամը 16.00-ին հիշյալ խանութի մոտ, թիվ 20 երթուղու միկրոավտոբուսի սրահում, 18-ամյա Ժաննա Ն.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

***

Ապրիլի 2-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 58 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 62-ամյա Սլավա Կ.-ին:

Պարզվել է, որ նա նույն օրը թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում 30-ամյա Տաթեւիկ Կ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: