Ապրիլի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Գարեգին Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մարտ ամսին Իջեւան-Գանձաքար ճանապարհին կից գտնվող ջրհան կայանից գողացել է 25 մետրանոց մետաղյա 6 խողովակ:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: