Ապրիլի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողները բերման են ենթարկել 20-ամյա Սարգիս Հ.-ին եւ ներկայացրել 21-ամյա Կարեն Ա.-ին (Կարեն Ա.-ն Ազատության հրապարակում մոտենալով ոստիկաններին՝ մատնացույց էր արել Սարգիս Հ.-ին եւ հայտնել, որ նա խաբեությամբ վերցրել է իր բջջային հեռախոսը):
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:





























