Ինտելեկտուալության որոշակի նշաձող կա, որից ցածր արված հայտարարությունները չեն մեկնաբանվում:  Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած այն հայտարարությանը, ըստ որի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին  հայտարարությամբ դիմում է իր շրջապատին՝  ասելով, որ ինքն ուզում է թոշակի գնալ: «Ցավոք սրտի, ձեր նշած հայտարարության հեղինակը ինտելեկտուալ մեր  պատկերացրած նշաձողից շատ ցածր է իջել: Ուստի, դժվարանում եմ այդ հայտարարությունն արժանացնել որեւէ պատասխանի»,-նշեց Զուրաբյանն ու  Նիկոյանին խորհուրդ տվեց ձգտել ավելի ինտելեկտուալ հայտարարություններ անել: «Բայց ես իրեն չեմ մեղադրում, քանի որ գուցե նա ճիշտ ընկալման բավարար ունակություն չունի»,-նշեց ՀԱԿ համակարգողը: