ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ վարկանշվել է «Արմավիա ավիաընկերություն» ՍՊԸ-ն՝  ստանալով Գ+ վարկանիշ:

Նշենք, որ ԿԲ-ի կողմից վարկանիշը տրվում է հայկական այբուբենի տառերով, որոնք ճշտվում են «+» կամ «-» նշաններով։ Առավելագույն վարկանիշ է հանդիսանում Ա+-ը, իսկ նվազագույնը՝ Զ-ն։ Ա+-ից Գ- վարկանիշ ստացած ձեռնարկությունների կողմից թողարկված պարտատոմսերը ՀՀ ԿԲ-ն պատրաստ է ընդունել որպես գրավ՝ բանկերի հետ ռեպո համաձայնագրերի կնքման ժամանակ։ Ամենաբարձր վարկանիշ ունի «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն՝ Բ+։ Եւս 3 ընկերությունների շնորհվել է Բ վարկանիշ։

Ըստ ԿԲ դասակարգման՝ Գ վարկանիշ ստացած առեւտրային կազմակերպությունն ունի մեծ հնարավորություն ֆինանսական պարտավորությունները մարելու եւ սպասարկելու՝ վարկային ռիսկի ցածր մակարդակով: Հիշեցնենք, որ «Արմավիան» 2009 թ. արդյունքներով պետական բյուջեին պարտք է 791 մլն դրամ։