Զինվորական պարտականությունները կատարելիս՝ հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար gofundme կայքում հաշվեհամար է բացվել:

Նախաձեռնությունն ամերիկաբնակ Արամ Մազմանյանինն է:

«Սա պատմություն է հայ զինծառայողի համար, որը վիրավորվել է շփման գծում հակառակորդի գնդակից: Նրա կյանքը վտանգված է, եւ նրան շտապ բուժում է հարկավոր Իսրայելում: Խնդրում եմ, եկեք փրկենք այս երիտասարդի կյանքը: Նույնիսկ 5 դոլարը կօգնի Գեւորգին»,- գրել է Արամ Մազմանյանը:

Նշենք, որ Գեւորգ Եղիազարյանի բուժման համար անհրաժեշտ է 56 հազար ԱՄՆ դոլար: NEWS.am-ին զինծառայողի մայրը՝ Նաիրա Գալստյանը, հայտնեց, որ հավաքվել է 10 մլն 140 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Գեւորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին,  վնասվել է նրա ողերն ու ողնաշարը: Արդեն 3 տարի զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր է միայն Իսրայելում:

Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել է հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով:

AMD 24100321447500

USD 24100321447501

EUR 24100321447502