Ապրիլի 3-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1994 թ. ծնված Լիլիթ Մ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























