Փրկարար ծառայությունն ապրիլի 4-ին, ժամը 11.35-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում` գետում, քաղաքացի է գտնվում, ով օգնություն է կանչում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Դեպքի մասին տեղեկացվել է «1-03» ծառայությունը:

Փրկարարները գետից դուրս են բերել Ն. Բ.-ին (ծնվ. 1986թ.), ում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: