SERB շարժման ակտիվիստները Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա կռվի են բռնվել Բորիս Նեմցովի համախոհների հետ։ Այս մասին հայտնում է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանը՝ վկայակոչելով շարժման առաջնորդ Իգոր Բեկետովին։ Նա հայտնել է, որ պոկել է «Նեմցովի կամուրջ» ցուցատախտակը, սակայն ոչ մի լուսանկարի ձեռք չի տվել։
«Մենք պաստառներ էինք տեղադրել այն մասին, որ այդ լիբերալները պարզապես փիար են անում Նեմցովի սպանության վրա։ Լիբերալները սկսել էին պոկել այդ պաստառները։ Փոքր ծեծկռտուք է տեղի ունեցել, քանի որ նրանք սադրիչ գործողությունների դիմեցին. հարձակվեցին են մեր աղջիկների վրա։ Մենք ստիպված էին նրանց մեր ուժը ցույց տալ բանականության սահմաններում։Նրանք վախեցան եւ զանգահարեցին ոստիկանություն»,- պատմել է նա։




























