Ադրբեջանի իշխանություններն ի դեմս այդ պետության ղեկավար Իլհամ Ալիեւի ակտիվացնում են ճնշումներն իրենց հասարակության վրա:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, վկայակոչելով նախագահի պաշտոնական կայքը, Ալիեւը ստորագրել է քրեական օրենսգրքի փոփոխությունները, որով խստացվում է պատիժը պետական գաղտնիքի հրապարակման համար:
Նաեւ օրենսգրքում առանձին պատիժ է սահմանվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ապօրինի ստացման համար»:
Նշենք, որ օրենքը քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, իրավապաշտպանների հասարակական գործիչների ճնշման մեխանիզմ է դառնալու:




























