Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի անկողնում հայտնաբերել են 70-ամյա Կ. Ա.-ի դին: