Այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել, որից հետո տունը մասամբ փլուզվել է: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, կա մեկ տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տունն ամբողջությամբ փլուզվել է: Տուժած Հ. Կ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: