Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 17.13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել են տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 69-ամյա Ա. Գ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: