Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 04.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայում` Հայկի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լվովյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում «Օպել» մակնիշի 64 VM 066 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել մայթեզրի կանաչապատ հատվածում. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





























