Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 00.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 72-ամյա Ս. Ժ.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: