Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, ապրիլի 5-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ջանիբեկյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. բախվել է երեք ավտոմեքենա. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել  ՃԿԱԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 85 MM 535, «ԲՄՎ» մակնիշի 34 FT 840 եւ «Օպել» մակնիշի 34 VN 115 համարանիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «Օպելի» եւ BMW-ի վարորդները գինովցած են եղել, նրանց վրայից խմիչքի անտանելի հոտ էր գալիս: