Հյաստանի ՏԿԱԻՆ-ում, ապրիլի 5-ին, ժամը 23.06-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասում` ամառանոցների մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 34 AT 941 եւ «Նիսսան» մակնիշի 97 OT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

***

Ապրիլի 5-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 40 ուղեւոր (4 կին եւ 2 երեխա):

***

Ապրիլի 5-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին` ոլորանների մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Միջպետական Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Քարվաճառ հատվածի 32-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 UD 437 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ եւ 4 ուղեւոր):