«Հիմնադիր խորհրդարանը» ապրիլի 8-ին հրավիրել է հերթական հանրահավաքը: ՀԽ ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ ապրիլի 8-ին, ժամը 13:00-ին, Արթիկի Մշակույթի տան դիմացի հրապարակում և նույն օրը՝ ժամը 16:30-ին, Վանաձորի Արցախ պուրակում հրավիրել են հանրահավաքներ:
Նշենք, որ Գյումրիում մարտի 28-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ դանակահարել էին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին: Նա դեռ շարունակում է մնալ հիվանդանոցում եւ հավանաբար դուրս կգրվի վաղը:





























