Ռուսաստանի՝ Երիտասարդության հարցերով Դաշնային գործակալության աշխատասենյակներում տեսա եւ ձայնագրող սարքեր են հայտնաբերվել։ Այդ կապակցությամբ գերատեսչությունը Քննչական Կոմիտեին խնդրել է ստուգումներ անցկացնել։

Սարքերը հայտնաբերվել էին ապրիլի 4-ին գերատեսչության ղեկավար Սերգեյ Պոսպելովի եւ  նրա տեղակալի աշխատասենյակներում։ Պոսպելովը այդ պաշտոնին էր նշանակվել 2014թ. մարտին։ Նա  ՌԴ նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության վարչության ղեկավար Տիմուր Պրոկոպենկոյի առաջին տեղակալի նշանակած մարդն է։

«Իզվեստիա» պարբերականի աղբյուրները չեն բացառում, որ «Ռոսմոլոդյոժի» գաղտնալսումը   ուղղված է գերատեսչության ղեկավար Պրոկոպենկոյի դեմ։