Ապրիլի 3-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել Վարդենիս-Մարտունի ճանապարհի 15-րդ կմ-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով 45-ամյա Արտակ Մ.-ին եւ 69-ամյա Ֆրունզիկ Կարապետյանին մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 5-ին, ժամը 09.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 08.50-ին Ֆ. Կարապետյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:





























