Ապրիլի 5-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.40-ին «ԻԺ-2717-220» մակնիշի ավտոմեքենան Հագվի գյուղի ճանապարհին ընկել է ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: