Ապրիլի 5-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.20-ի սահմաններում «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 93-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել բենզալցակայանի գովազդային վահանակի սյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























