Ապրիլի 5-ին, ժամը 15.00-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 36 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆորդ», երկու «ԲՄՎ», «Մերսեդես Բենց» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ֆորդ»-ի 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:





























