Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 4-ին, ժամը 08.30-ին, Արտաշատի Աճառյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 21-ամյա Տիգրան Բ.-ն, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 360-րդ հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

***

Նույն օրը, նույն բաժնի ծառայողները հայտնաբերել եւ բերման են ենթարկել նաեւ 21-ամյա Գոռ Բ.-ին, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի նույն՝ 360-րդ հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: