Մարտի 29-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցում մի կնոջ պայուսակից դրամապանակը` 31.000 դրամով, գողանալու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նախկինում դատված 32-ամյա Կարեն Ա.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: