Ապրիլի 4-ին, ժամը 19.10-ին, 48-ամյա Մարինե Հ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, իր ծանոթ Յուրին վարձով տուն առաջարկելու պատրվակով իրեն ուղեկցել է Նորքի 2-րդ զանգվածում գտնվող շենքերից մեկը, որտեղ մուրճով մի քանի անգամ հարվածել է իր գլխին` պատճառել վնասվածքներ եւ իրենից պահանջել գումար:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յուրին 54-ամյա Յուրի Խ.-ն է, որը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:





























