Փրկարար ծառայությունն ապրիլի 6-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախել են «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 44-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 80 LS 990 պետհամարանիշի եւ «Միցուբիշի» մակնիշի 34 DR 274 պետհամարանիշի ավտոմեքենաները եւ դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Հ.-ը (ծնվ. 1977 թ.) ուղեւորներ Ս. Ս.-ը (ծնվ. 1981 թ.), Հ. (ծնվ. 2004 թ.), Մ. (ծնվ. 2007 թ.) Հ.-երը եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Գ. Վ.-ը (ծնվ. 1971 թ), Լ. Օ.-991թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենաները:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար: