Փրկարար ծառայությունն ապրիլի 6-ին, ժամը 20.19-ին ահազանգ է ստացել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները, տեղի ուժերով համատեղ, կանխել են Գ. Տ.-ի (ծնվ. 1988թ.) ինքնասպանության փորձը: