«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական ինտրիգային լինել, քանի որ այդ պաշտոնի հավակնորդների թիվը գնալով մեծանում է:

Մեր տեղեկություններով՝ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից էնաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբայրը՝ վարդան Մանուկյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է եւ մի շարք բիզնեսների սեփականատեր:

Նշենք, որ քաղաքապետի պաշտոնի բոլոր հավակնորդներն էլ սպասում են ՀՀԿ-ի որոշմանը, կախված նրանից, թե ՀՀԿ-ն ում կառաջադրի քաղաքապետի պաշտոնում, ըստ այդմ էլ ավելի հստակ կդառնան իրենց անելիքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում