«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղուկյանին այժմ տանում են քննչական բաժին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանը:
Նա նշեց, որ առավոտյան ժամը 06.00-ից եկել են իր բնակարան՝ խուզարկության՝ զենք-զինամթերք փնտրելու:
«Առգրավվել են երեք համակարգիչ, կրիչներ, բուկլետներ, թռուցիկներ, ես ունեմ լիցենզավորված գազային զենք, որը տվել եմ իրենց: Այժմ գնում ենք քննչական բաժին»,-ասաց ՀԽ անդամը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ր այսօր առավոտյան ձերբակալել են ՀԽ պատգամավոր ազատամարտիկ Պավել Մանուկյանին եւ խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի եւ Կարո Եղնուկյանի բնակարանները:





























