Ոստիկանության Կենտրոնականի բաժնի համայնքային ոստիկանության եւ Մարաշի բաժանմունքների ծառայողներն օրերս, գիշերը ժամը 02.40-ին, Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից բերման են ենթարկել 24-ամյա Անանիա Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: