Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Արշակունյաց պողոտայի թիվ 51 շենքի մոտից բերման է ենթարկվել 35-ամյա Ալվարդ Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով: