Ապրիլի 6-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 40-ամյա Լարիսա Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 1996 թ. նոյեմբերի 27-ից ՌԴ Պրիմորսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 206 հոդվածի /պատանդ վերցնելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:





























