Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 28-ամյա Մելսիկ Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:





























