NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Իջեւանում, ապրիլի 6-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել: Իջեւանի 71-ամյա բնակչուհին այրվել է:
Ապրիլի 6-ի կեսօրին տարեց թոշակառուն ընկել է երկաթյա վառարանի վրա ու այրվածքներ ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն արդեն մահացած է եղել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում:





























