Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Աբովյան գյուղից բերման է ենթարկվել 43-ամյա Սլավիկ Խ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով` Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայանալուց խուսափելու համար:
Սլավիկ Խ.-ն ներկայացվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:





























