Ապրիլի 6-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ծիլքար գյուղի մի բնակչուհու համագյուղացին ծեծել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ի սահմաններում նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, 42-ամյա Արկադի Ս.-ն ոտքով հարվածել է կնոջ որովայնին եւ պատճառել վնասվածքներ:

Տուժողին դատաբժշկի ուղեգիր է տրվել:

Կատարվում է հետաքննություն: