Հայտնի չէ՝ Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը այլ աշխատանքի կանցնի, թե ոչ: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հնարավոր է այլ աշխատանքի անցնի, նա նշեց, որ չգիտի: Իսկ թե ինչն է իր պաշտոնանկության պատճառը, Ռոմիկ Մկրտումյանն ասաց, որ հիմա չի կարող խոսել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության համակարգում բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատվել զբաղեցրած պաշտոնից:ժ NEWS.am-ի տեղեկություններով, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատել է Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանին եւ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանին:

Նշենք. որ Ռոմիկ Մկրտումյանի պաշտոնանկության մասին տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցները գրում էին, ասում էին, թե նա արձակուրդից չի վերադառնա: Սակայն փաստորեն նա արձակուրդից վերադարձավ եւ դրանից հետո բավական ժամանակ աշխատեց: